Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին մարտական գործողությունների հետևանքով երկու բարձրաստիճան սպա է զոհվել:
«Ցավոք, պետք է հայտարարեմ, որ գեներալ-մայոր Պոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը զոհվել են մարտերի հետևանքով», - ասել է Վելիևը ճեպազրույցում:
Հիշեցնենք՝ ըստ Razm.info-ի, Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի հրետանու պետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը